տուն Հասարակություն Բժիշկ Գաջեթներից ալերգիայի պատճառով ֆրանսուհին հաշմանդամ է ճանաչվել

Գաջեթներից ալերգիայի պատճառով ֆրանսուհին հաշմանդամ է ճանաչվել

149
0

xw_999307

Թուլուզ քաղաքի 39-ամյա բնակչուհի Մարին Ռիչարդը հաշմանդամ է ճանաչվել, քանի որ սուր ալերգիա ունի գաջեթներից, ավելի ճիշտ` հեռախոսների, պլանշետների, նոութբուքերի ու նման այլ սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթումից, փոխանցում է vesti.ru-ն:

Նրա խոսքով, դա աննախադեպ է, որ իրեն հաշմանդամության  նպաստ են վճարելու:

Էլեկտրամագնիսական գերզագայնությունը պաշտոնապես հիվանդություն չի համարվում աշխարհի շատ երկրներում ու նաև Ֆրանսիայում: Այդուհանդերձ, տեղի իշխանությունները համաձայնել են նրան հաշմանդամ համարել ու այսուհետ, նրան պետք է  ամեն ամիս 920 դոլար նպաստ վճարվի:

Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրամագնիսական ճառագայթումն իսկապես էլ ազդում է հատկապես գերզգայունների առողջության վրա, գիտնականները խոստովանում են, որ մինչ այժմ այդ երևույթը քիչ  ու վատ ուսումնասիրված է:

Իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ ԱՄՆ-ում հատուկ մի ավան կա , որտեղ բնակվում են նման ալերգիա ունեցողները: