տուն Քաղաքական Միջազգային Queen խմբի մասին ֆիլմի ռեժիսորը հրաժարվել է նախագծից

Queen խմբի մասին ֆիլմի ռեժիսորը հրաժարվել է նախագծից

91
0

queen

Queen խմբի մասին ֆիլմը մնացել է առանց ռեժիսորի։ Դեքսթեր Ֆլեթչերը համաձայնության չի եկել պրոդյուսեր Գրեմ Քինգի հետ։ Այս մասին հաղորդում է Yahoo Movies-ը։

Նախատեսվում էր, որ Ֆլեթչերը, ով ժամանակին կատարել էր Գայ Ռիչիի «Քարտեր, գումարներ, երկու հրանոթ» ֆիլմում, կզբաղվի ֆիլմի նկարահանմամբ, սակայն նա անսպասելիորեն լքել է նախագիծը։ Արդյունքում՝ ֆիլմի պրոդյուսերները փնտրում են նոր ռեժիսոր։

Ֆիլմում գլխավոր դերը կատարելու է Բեն Ուինշոուն, ով մարմնավորելու է Ֆրեդի Մերկյուրիին։

Նախատեսվում է, որ նկարահանումները սկսվելու է այս տարի։