Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ասուլիսում խոսեց «Սանիթեք» ընկերության մասին: Նրա խոսքով՝ «Սանիթեք» ընկերությունը 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե չի վճարել 299.918.392 դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ:
Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: