տուն Լուրեր ՊԵԿ-ն ընդառաջել է 2 եւ ավելի մեքենա ներկրողներին

ՊԵԿ-ն ընդառաջել է 2 եւ ավելի մեքենա ներկրողներին

94
0

Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 67 հազար 255, 2017 թվականին՝  39 հազար 282, իսկ 2016-ին՝ 16 հազար 887 ավտոմեքենա։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։

Դավիթ Անանյանն անդրադարձավ երկու և ավելի ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին, որոնք կապված էին հարկային դրույքաչափերի բարձր լինելու հետ:

«Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեր հայրենակիցները բողոքում էին, մեզ հորդորում էին, որ մենք օրենսդրությունը փոխենք: Մենք խոստացանք քննարկում անցնել: Ստացված առաջարկի հիման վրա ՊԵԿ-ի տեսակետը ներկայացրինք կառավարությանը, որտեղ քննարկումների արդյունքում վերջնականացվեց երկու տարբերակ: Դրանցից որևէ մեկի ընդունման պարագայում, ըստ էության, լուծվում է մեր հայրենակիցների բարձրացված խնդիրը»,-ասաց Դավիթ Անանյանը: