տուն Լուրեր ՊԵԿ-ի նոր ղեկավարին ամեն տարի նվիրում են հազարավոր դոլարներ. hetq.am

ՊԵԿ-ի նոր ղեկավարին ամեն տարի նվիրում են հազարավոր դոլարներ. hetq.am

132
0

66199_b

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով քիչ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հովհաննես Հովսեփյանը նախագահական նստավայրի ամենահարուստ պաշտոնյաներից է: Հարստության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս Հ. Հովսեփյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, կուտակվել է տարբեր նվիրատվություններից:

Նվիրատվություններից բացի նա ունի նաև այլ եկամուտներ: Օրինակ` 2011-2015 թվականներին տրված փոխառության դիմաց նա ամեն տարի ստացել է տոկոսագումարներ` 100 հազար դոլարի չափով:

Հ. Հովսեփյանի դրամական միջոցներն էլ «համեստ» չեն: 2015թ. նրա հաշվին եղել է 185 մլն դրամ և 1 մլն 855 հազար դոլար:

Հովհաննես Հովսեփյանը նախորդ տարի գնել է նաև թանկարժեք գույք: «RANGE ROVER 5.0» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերել 120 հազար դոլարով: 30 մլն դրամով «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա գնել էր նաև 2011թ., իսկ նույն տարում  «RANGE ROVER»-ը վաճառել 16,5 մլն դրամով:

Մանրամասները՝ hetq.am-ում: