տուն Լուրեր Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ԼՂՀ իրավիճակը

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ԼՂՀ իրավիճակը

88
0

putin nazarՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած իր հեռախոսազրույցների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահը Նազարբարևին տեղեկացրել է նաև ռուսական կողմի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին, այդ թվում` ՌԴ վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով:
Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միության բարձր և բարձրագույն մակարդակում տեղի ունենալիք հանդիպումների ժամանակացույցը: