Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և խնդրի խաղաղ կարգավորման ուղիների շուրջ:
Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը` Պուտինը տեղեկացրել է Ղազախստանի նախագահին Ռուսաստանի կողմից իրականացվող միջնորդական քայլերի մասին, որոնք նպատակ ունեն նպաստել իրավիճակի կարգավորմանը: Պուտինն ու Նազարբաևը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Ղազախստանի խնդրանքով հետաձգվել է վարչապետների մակարդակով ԵՏՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենար Երևանում: Հիմնավորումն այն է, որ Երևանում գագաթնաժողովին մասնակցելը կարող է մեկնաբանվել որպես Արցախյան հակամարտությունում կողմերից մեկին, այսինքն` Հայաստանին աջակցելու քայլ: