Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Պուտինն ու Նազարբաեւը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են ԼՂՀ-ի շուրջ զարգացող իրադարձությունները։ Այս մասին տեղեկանում են Կրեմլի պաշտոնական կայքից։
«Կարծիքների փոխանակումը շարունակվել է՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային զրույցները։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի միջնորդական քայլերի մասին՝ ներառյալ շփումները ՌՖ կառավարության նախագահի, արտգործքաղաքականության եւ պաշտպանության ղեկավարների գծով»,- ասվվում է հայտարարության մեջ։
Բացի այդ նրանք քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաեւ գալիք հանդիպումների ժամանակացույցը։