տուն Լուրեր Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Պուտինն ու Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

112
0

v2web-merkel-putin-gettyv3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է  Կրեմլի պաշտոնական կայքը:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, կողմերը վերահաստատել են Մինսկի համաձայագրի բոլոր կետերի իրագործման անհրաժեշտությունը և ընդգծել են Ուկրաինայի արևելքում հակամարտող կողմերի միջև շփման գծում կայուն հրադադարի հաստատման կարևորությունը:

Կողմերը նաև վերահաստատել են այս ուղղությամբ շարունակաբար աշխատելու իրենց պատրաստակամությունը: