Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են ակտիվացնել փոխադարձ կապը տարբեր մակարդակներում` ուղղված Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծմանը, հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
«Որպես Քաթարի էմիրի` վերջերս Մոսկվա կատարած այցի շարունակություն, երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի ճգնաժամը: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված տարբեր մակարդակներում կապն ակտիվացնելու շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: