Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կհանդիպեն Բաքվում հունիսի 12-ին, երբ երկու պետությունների առաջնորդները ներկա կգտնվեն Եվրոպական առաջին խաղերի բացմանը: Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Պայմանավորվել են, որ կողմերը հենց այսօր կսկսեն Պուտինի և Էրդողանի հանդիպման հնարավորություն նախապատրաստումը Եվրոպական խաղերին երկու երկրների ղեկավարների մասնակցության համատեքստում: Հիմա մենք քննարկում ենք ժամկետի համաձայնեցմամբ», — ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: