ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց։ Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր ու միջազգային օրակարգի մի շարք թեմաներ»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու ղեկավարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակն ու ընդգծել են հրադադարի վերաբերյալ ԱՄՆ և Ռուսաստանի միջև ձեռքբերված համաձայնության կարևորությունը: