Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի հավանությանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է խստացնել քրեական պատասխանատվությունը կոռուպցիոն գործունեության համար, հայտնում է Ռոսբալթը:
Նոր օրինագծով` քրեական հանցագործություն են համարվելու այն դեպքերը, երբ գումար, արժեթղթեր են փոխանցվում, այլ որևէ ունեցվածք կամ ծառայություն է մատուցվում ոչ միայն պաշտոնատար անձին, այլև վերջինիս ցուցումով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Նշվում է, որ այդ գործողությունների քրեականացումը պայմանավորված է Ռուսաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններով: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև առևտրային գործարքներ իրականացնելիս պաշտոնատար անձանց միջնորդությունը, ինչպես նաև նման միջնորդություն իրականացնելու խոստումը կամ առաջարկությունը: