Այսօր Չեչնիայի մայրաքաղաքի Գրոզնիի փողոցներում այդ հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը փողոցներ է դուրս բերել մինչև 100 հազար մարդ, որպեսզի նշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Չեչենները փողոց են դուրս բերել Չեչնիայի և Ռուսաստանի 600 մետր երկարության դրոշները` վանկարկելով «Ռուսաստան», «Չեչնիա»: Ցույցն ավարտվելու է զբոսանքներով և տոնական համերգով:
Հիշեցնենք, որ Պուտինն այսօր նշում է ծննդյան 62-ամյակը: