տուն Լուրեր Բլոգ Պուտինի նվերն Ալիևին. ձերբակալվել է Աբոսզոդան. Գագիկ Համբարյան

Պուտինի նվերն Ալիևին. ձերբակալվել է Աբոսզոդան. Գագիկ Համբարյան

163
0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ռուս-ադրբեջանական հարաբերություների աննախադեպ ջերմացումը և հայ-ռուսական հարաբերություններում շարունակվող ճգնաժամային երևույթները իրենց ուրույն արձագանքն են գտնում ՌԴ-ում… Մոսկվան շարունակում է պաշտոնական Երևանին «հաղորդագրություններ» հղել…

ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայի մարզի Լյուբերցիի քաղաքային դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանում թալիշական շարժման ղեկավար, հայ ազգի բարեկամ Ֆահրադդին Աբոսզոդան… Մեկ ամսում դատարանը նաև որոշելու է, թե հանձնելո՞ւ է Աբոսզոդային Բաքվին, թե՞ ոչ…

Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ նվեր է Պուտինի կողմից Ադրբեջանի բռնապետին. ավագ և կրտսեր Ալիևները վաղուց էին փորձում Բաքվի բանտերից մեկում տեսնել Թալիշ-Մուղանյան Հանրապետության օրենսդիր մարմնի առաջին խոսնակին, ով պաշտոնական Բաքվի համար միշտ մեծ գլխացավանք է եղել… Աբոսզոդան թալիշական ազգային շարժման ամենաակտիվ գործիչներից է և հաճախակի է լինում Երևանում, ինչպես նաև բազմաթիվ իր հարցազրույցներում բացահայտում է պաշտոնական Բաքվի Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների նկատմամբ տարվող քաղաքականությունը, որի նպատակն է ձուլել և արտաքսել թալիշներին, լեզգիներին, թաթերին, ուդիներին և այլ բնիկ ժողովուրդներին…

Իր դեմ սկսված հալածանքներրից հետո Աբոսզոդան 1994 թ.-ից բնակվում է ՌԴ-ում…Սակայն 2005 թ.-ին նա վերադարձավ Ադրբեջան… Աբոսզոդայի թալիշամետ քաղաքականությունը դուր չեկավ Իլհամ բաբային, որի արդյունքում թալիշ ակտիվիստը 2010 թ.-ին քաղաքական ապաստան խնդրեց Մոսկվայից, որտեղ և մինչև հիմա բնակվում էր…
Կրեմլում շատ լավ են պատկերացնում, թե Աբոսզոդային ձերբակալելով և հայտարարելով,ո ր հանձնելու են Բաքվին,ինչ իրավիճակում է հայտնվում պաշտոնական Երևանը…Աբոսզոդան՝մեր կողմից տարվող հակաադրբեջանական քարոզչության ամենակարևոր «դրվագներից» է…Վերջինիս ձերբակալությունը մեծ հարված է հայամետ գործնեություն ծավալող մեր բարեկամների համար ևս….

Աբոսզոդայի ձերբակալությունը մեծ հարված է նաև Ադրբեջանի բնիկ ժողովրդների այն ակտիվ ներկայացուցիչներին ևս,ովքեր թալիշ ակտիվիստի նման միշտ բացահայտել են Բաքվի կողմից իրենց ազգերի նկատմամբ տարվող ցեղասպան քաղաքականությունը…
Ֆարհադդին Աբոսզոդայի ձերբակալությունը ևս մեկ մեսիջ է պաշտոնական Երևանին, ինչպես նաև «կրեմլյան привет» Բաքվին, ուր շուտով՝ սեպտեմբերի 25-ին այցելելու է ՌԴ նախագահը…

Հ.Գ. ՀՀ իշխանություններն, ինչպես նաև ռուսասատնաբնակ մեր ակտիվ հայրենակիցներն ամեն ինչ պետք է անեն, որ Աբոսզոդան ոչ միայն չարտաքսվի Բաքու, այլև շատ արագ ազատության մեջ հայտնվի…