տուն Քաղաքական Միջազգային Պուտինի «կինը» հեռանում է Պետական դումայից

Պուտինի «կինը» հեռանում է Պետական դումայից

89
0

10004343_pic1

Ռուսական մամուլը հաճախ է գրում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամուսնալուծությունից առաջ արդեն ապրում էր օլիմպիական նախկին չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի հետ և նրանք համատեղ որդի ունի։ Դրանով էին նաև պայմանավորում այն, որ Կաբաևան արդեն երկու անգամ ընտրվում էր խորհրդարան։

Այսօր ITAR-TASS-ը հաղորդել է, որ Պուտինի «կինը» ինքնակամ հեռանում է խորհրդարանից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։ «Պատգամավորը գրել է դիմում, մենք այն բավարարել ենք», — ասել է Պետական դումայի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պոպովը։