Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարողությունը հասնում է 200 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: CNN-ի եթերում այսպիսի կարծիք է հայտնել Hermitage Capital ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Բրաուդերը:
«Ես կարծում եմ, որ այն (Պուտինի կարողությունը) կազմում է 200 միլիարդ դոլար: 14 տարի իշխանության ղեկին մնալուց հետո այդ գումարները ծախսվել են ոչ թե երկրի դպրոցների, փողոցների, հիվանդանոցների ևնի վրա, այլ կուտակվել են շվեյցարական բանկերում», — հայտարարել է Բրաուդերը:
Նրա կարծիքով Պուտինն «աշխարհի ամենահարուստ մարդն է կամ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը»:
Բրաուդերի հարցազրույցը նվիրված է եղել նրա «Կարմիր նշում. մեծ գումարների, սպանության և արդարության համար մարդու պայքարի պատմություն» գրքի շնորհանդեսին»: