տուն Լուրեր Պուտինի և Թրամփի համատեղ հայտարարությունը

Պուտինի և Թրամփի համատեղ հայտարարությունը

85
0

trump-putin-ap

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը վերահաստատել են իրենց վճռականությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու հարցում. այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ ասված է երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հավատարիմ են մնում Սիրիայի ինքնորոշմանը և տարածքային ամբողջականությանը՝ ՄԱԿ-ի 2254 բանաձևին համապատասխան: Նախագահները կարծիք են հայտնել նաև այն հարցում, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Հաղորդվում է, որ այդ քայլերը ենթադրում են բանաձևի ամբողջական կատարում, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումներ և ՄԱԿ-ի հսկողությամբ ամենաբարձր ձևաչափով ազատ և արդար ընտրությունների անցկացում: