Օդեսայի Պրիմորյան շրջանի դատարանը Ադամ Օսմաևին, ով մեղադրվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ իրականացնելու մեջ, ազատել է կալանքից: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Սակայն դատարանը Օսմաևին ազատել է կալանքից, համարելով պատիժը բավարար, քանի որ նա բանտում անցկացրել է 2 տարի 9 ամիս: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Ավելի վաղ, Ուկրաինայի դատախազությունը ահաբեկչության հատկանիշներով երկու հոդված հանել է մեղադրական մասից: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մեղադրյալը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից:
Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները հայտնել են, որ Օդեսայում ձերբակալվել է ահաբեկչական խումբ, որին մաս էին կազմել երկու չեչեն և մեկ ղազախ: Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել էին, որ մահափորձ էին նախապատրաստում Պուտինի և Չեչնիայի նախագահի դեմ: