տուն Քաղաքական Միջազգային Պուտինը զգուշացրել է գործողությունների վտանգների մասին ՄԱԿ-ի բանաձեւերը շրջանցելու դեպքում

Պուտինը զգուշացրել է գործողությունների վտանգների մասին ՄԱԿ-ի բանաձեւերը շրջանցելու դեպքում

83
0

pic_d96811f2c8fa3b1d1701a2c36fbb61fd

ՌԴ նախագահ Վ. Պուտինը զգուշացրել է գործողությունների վտանգավորության մասին, որոնք կատարվում են՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանին։

«Ցանկացած երկրի գորղոծությունը, որը շրջանցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը՝ լեգիտիմ չէ»,- հայտարարել է Պուտինը։

ՌԺ նախագահի խոսքերով «ՄԱԿ-ում տարաձայնությունները միշտ էլ եղել են, դա սովորական է այսպիսի ներկայանալի կազմակերպության համար»։ «Եվ վետոյի իրավունքը կիրառվել է միշտ. դրանից օգտվել է եւ ԱՄՆ-ը, եւ Մեծ Բրիտանիան, եւ Ֆրանսիան, Եւ Չինաստանը, եւ Խորհրդային միությունը, ավելի ուշ նաեւ Ռուսաստանը»,- հիշեցրեց ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի հիմնադրման ժամանակ «չի էլ նախատեսվել, թե այստեղ թագավորելու է միակարծիքությունը»։ Նա ընդգծել է, որ այս կազմակերպության իմաստը հենց «փոխհամաձայնություններ գտնելն է, իսկ ուժը՝ տարբեր կարծիքների եւ տեսակետների հաշվի առնումն է»։

Պուտինի ելույթի ժամանակ Ուկրաինայի պատվիրակությունը լքեց դահլիճը։

Ուկրաինայի ճգնաժամը կարելի է կանգնեցնել  միայն մինսկյան պայմանավորվածությունների կատարմամբ։

«Սպառնալիքներով եւ զենքով Ուկրաինայի ամբողջականությունը չես պահպանի»,- նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել Դոնբասի բնակիչների հետաքրքրությունները եւ նրանց ընտրելու իրավունքը։

ՌԴ առաջնորդը նաեւ նշեց, որ Ռուաստանը, նախկինի պես, ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում. «Ի հակադրություն «էքսկլյուզիվ» քաղաքականության՝ Ռուսաստանն առաջարկում է տարածաշրջանային տնտեսական նախագծերի ներդաշնակություն, այսպես կոչված՝ ինտեգրացիայի ինտեգրացիա հիմնված միջազգային առևտրի թափանցիկության սկզբունքների վրա»՝ որպես օրինակ բերելով Չինաստանի կողմից «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության շուրջ ԵՏՄ-ի հետ համագործակցության ծրագիրը։

Պուտինը նաեւ մեծ սխալ համարեց «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունից հրաժարումը։ Բոլորը պետք է խոտովանեն, որ «նախագահ Ասադի կառավարական զորքերից եւ քրդական խմբավորումներից բացի, իրապես ոչ ոք չի պայքարում ԻՊ-ի դեմ»։ Այդ կապակցությամբ նա ՄԱԿ-ի  ղեկավարին կոչ արեց օգնություն ցուցաբերել Սիրիայի կառավարությանը։