Եվրոպան պետք է միավորվի Ռուսաստանի հետ, որպեսզի աշխարհում «պատշաճ տեղ գրավի նոր պայմաններում», Korrespondent-ի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունական թերթերից մեկում հրապարակված հեղինակային հոդվածում:
Նա անդրադարձել է Եվրամիության հետ Ռուսաստանի լարված հարաբերություններին` շեշտելով, որ «չլուծվող խնդիրներ չկան»:
«Բրյուսելը պետք է հրաժարվի մեկ դարպասի խաղի արատավոր տրամաբանությունից: Ուկրաինայում իրադարձություններից պետք է պատշաճ հետևություններ արվեն և անցում կատարվի Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս տնտեսական և մարդասիրական համագործակցության գոտու ստեղծմանը, որը հիմնված կլինի իրավահավասար և անբաժանելի անվտանգության վրա»- ասել է Պուտինը: