Ուկրաինայի արևելքում հակամարտությա սրումը «վատ որոշումների հետևանք են, որոնք պարոն Պուտինն ընդունում է Ռուսաստանի անունից»։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Անցել են այն օրերը, երբ հողեր նվաճելը դարձել է մեծ ազգի բանաձևը», — ասել է նա՝ նշելով, որ «Ղրիմի բռնակցումը ոչ մի օգուտ չի բերի Ռուսաստանին, այլ միայն կորուստներ»։ Օբամայի կարծիքով՝ վերջին տարում Պուտինն ընդունել է չմտածված և շտապ որոշումներ, քանի որ անցած ձմռանը Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն անսպասելի էին ռուսաստանցի առաջնորդի համար։ «Պուտինը Ղրիմի և Ուկրաինայի վերաբերյալ այդ որոշումը կայացրել է ոչ թե ինչ-որ հզոր ռազմավարական ծրագրի շրջանակներում, այլ որովհետև անականկալի էր բերվել», — ասել է նա։ Օբաման նաև նշել է, որ Պուտինի որոշումները ստիպել են Եվրոպային զգուշավորությամբ և ցանկության բացակայությամբ համագործակցել Ռուսաստանի հետ։
Օբաման չի կարծում, թե Պուտինը պատրաստ է փոխել իր մարտավարությունը, քանի որ իր, Մերկելի, Օլանդի հետ խոսակցություններում նա մի բան է ասում, սակայն անում է մեկ այլ բան։