տուն Քաղաքական Միջազգային Պուտինը թերարժեքության բարդույթ ունի

Պուտինը թերարժեքության բարդույթ ունի

91
0

putin-s-ego-gop-17-12-2014ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թերարժեքության բարդույթ ունի։ Այդ մասին Ազատություն Ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, ԽՄԿԿ ԿԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի ծոռնուհին, որը քաղաքագետ է, Նյու Յորքի   New School ամերիկյան համալսարանի դասախոս։ Միաժամանակ փորձագետը ճշտել է, որ ռուսական պետության ղեկավարը թույլ մարդ չէ։

«Բայց նա թերարժեքության բարդույթ ունեցող առաջնորդ է, դա շատերն են նկատել։ Եվ նրա հասակը, եւ կենսագրությունը, եւ այն, որ Պետերբուրգի հասարակ մի ընտանիքից է »,- նկատել է պրոֆեսորը։

Նրա խոսքով, Պուտինը «անընդհատ ջանում է ցույց տալ, որ ինքն ավելի լավ ծագում ունի, չնայած նրա ծագման մեջ ոչ մի վատ բան չկա»: «Դրա համար էլ ձյուդոյով է զբաղվում։ Թերարժեքության բարդույթն անմիջապես երեւում է»։

«Բոլորն են նկատում, թե նա ինչպես է նստում, այժմ դա նույնիսկ կոչվում է «պուտինյան կեցվածք» , երբ ծնկներն այնպես են տարածված, որ ուղղղակի անհնար է չնկատել, թե ինչ կա այնտեղ։ Նա ցույց է տալիս, որ իսկական տղամարդ է»,- ավելացրել է Խրուշչովան։