տուն Լուրեր Պուտինը տեղյակ է Էրդողանի` իր հետ հանդիպելու ցանկության մասին

Պուտինը տեղյակ է Էրդողանի` իր հետ հանդիպելու ցանկության մասին

110
0

130606173636-14-putin-horizontal-large-gallery

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել իր հետ, հաղորդում է TASS-ը:

«Պուտինին զեկուցվել է նախագահ Էրդողանի ցանկության մասին»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե ինչպես է Էրդողանի ցանկությանը արձագանքել Պուտինը:

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է Պուտինի հետ հանդիպել այն ժամանակ, երբ տեղեկություններ սկսեցին շրջանառվել, որ ևս մեկ ռուսական օդանավ խախտել է Թուրքիայի օդային սահմանը: