տուն Քաղաքական Միջազգային Պուտինը ստորագրել է ԵԱՏՄ-ին միանալու օրենքը

Պուտինը ստորագրել է ԵԱՏՄ-ին միանալու օրենքը

126
0

President Putin continues his working visit to Far Eastern Federal District

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է Եվրասիական միությանը միանալու մասին ՌԴ խորհրդարանի կողմից վավերացված օրենքները։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև այն միջազգային փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում։ Նախատեսվում է նաև, որ Հայաստանը, որպես Առևտրի միջազգային կազմակերպության անդամ, կհամապատասխանեցնի իր մաքսերը ԵԱՏՄ-ի մաքսերին։

Անցումային է հայտարարվել 1-8 տարի։