Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, ՌԴ անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ավտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:
«Խորհրդկացության ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման թեման՝ այս օրերին ռուսական կողմից իրականացվող քայլերի համատեքստում: Քննարկվել են նաև ներռուսաստանյան և միջազգային ակտուալ հարցեր, մանրամասն խոսակցություն է եղել ազգային գվարդիայի ձևավորման գործընթացի շուրջ»,- նշել է Պեսկովը: