Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին զգուշացրել է, որ կարող է զորքեր մտցնել ոչ միայն Կիև, այլ նաև Վարշավա, Վիլնյուս և ԵՄ ու ՆԱՏՕ-ի մի շարք այլ մայրաքաղաքներ։ Այս մասին հաղորդում է Süddeutsche Zeitung-ը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին գերատեսչության իր աղբյուրին։
Նշվում է, որ այս մասին Պուտինն ասել է Պորոշենկոյին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահն, իր հերթին, այս զրույցի մասին տեղյակ է պահել եվրոպացի գործընկերներին։ «Եթե ես ցանկանայի, ապա երկու օրվա ընթացքում զորքեր կմտցնեի ոչ միայն Կիև, այլև Ռիգա, Վիլնյուս, Տալին, Վարշավա և Բուխարեստ», — ասել է Պուտինը Պորոշենկոյին։
Ըստ նույն աղբյուրի՝ Պուտինը Պորոշենկոյին խորհուրդ է տվել հույսը շատ չդնել Եվրամիության վրա, քանի որ ինքն ի վիճակի է «արգելափակել Եվրամիությունում տարբեր բանաձևերի ընդունումը»։