Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ իր տրամադրության տակ ունի 1.2 մլն զինծառայող, որոնք, եթե ինքը ցանկանա, կարող են հասնել Կիև, երկու օրից՝ Տալին, Վիլնյուս, Ռիգա կամ Բուխարեստ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ցանկացած մայրաքաղաք։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
Պարբերականի տեղեկություններով, դրան ի պատասխան, Պորոշենկոն պահանջել է Պուտինից ռուսական զորքերը դուրս բերել Ուկրաինայից՝ սպառնալով, որ կհրապարակի բոլոր այն տեղեկությունները, որոնք կապացուցեն, որ Ռուսաստանի զորքերը մտել են Ուկրաինայի տարածք։ Ըստ Պորոշենկոյի՝ իր տրամադրության տակ կա ռուս սպանված կամ գերեւարված զինվորների հարյուրավոր ժետոններ։
Այդպիսով, Պորոշենկոն փորձում էր ստիպել Պուտինին դադարեցնել պատերազմը Դոնբասում, որտեղ այդ պահին ուկրաինական բանակը պարտություն էր կրում։ The Financial Times-ը գրում է նաև, որ Մինսկյան պայմանավորվածությունների մասին իմանալիս Օբաման հարցրել է, թե արդյոք դրանք ձեռնտու են Կիևին։ Ստանալով դրական պատասխան՝ Օբաման համաձայնել է դրանց, մանավանդ, որ այդ պահին Մերձավոր Արևելքում լուրջ խնդիր էին առաջացել Իսլամական պետության հետ։