Ռուսաստանը կարող է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին` առանց այն համաձայնեցնելու միջազգային կոալիցիայի հետ, գրում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով Կրեմլում իր աղբյուրին:
«Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհությունը կհաղթի և, Օբաման կսեղմի Պուտինի մեկնած ձեռքը: Սակայն Պուտինը կգործի ցանկացած պարագայում, եթե նույնիսկ դա տեղի չունենա», — ասել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ասիայի և Մերձավոր Արևելքի կենտրոնի ղեկավար Ելենա Սուպոնինան:
Գործակալությունը գրում է, որ Վաշինգտոնը դեմ չէ համաձայնեցնել օդային հարվածները միջադեպերից խուսափելու համար, սակայն Մոսկվան կոնկրետ առաջարկներ չի ներկայացրել: