տուն Քաղաքական Միջազգային Պուտինը օրենք է ստորագրել ԳՏՕ նորմերի վերականգնման մասին

Պուտինը օրենք է ստորագրել ԳՏՕ նորմերի վերականգնման մասին

228
0

President Putin chairs a government meeting in Novo-Ogaryovo residence outside MoscowՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել «Պատրաստ եմ աշխատանքի ու պաշտպանության» «Готов к труду и обороне» (ГТО) մարզական կազդուրիչ համալիրի վերականգման մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում:

Օրենքը Ռուսաստանում ներդնելու է ԳՏՕ հասկացությունը, իսկ բուն համալիրը դառնում է ռուսաստանցիների ֆիզիկական պատրաստվածության նորմատիվը: Ըստ փաստաթղթի ՝ թեստավորման կենտրոնների ստեղծումով զբաղվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Բացի դրանից փորձարկումները կարող են անցկացնել նաեւ պետական կրթական հաստատությունները եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այդ թվում մարզական ակումբները:

Փորձարկումներ անցնելու համար մասնակիցները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն: Նրանք ովքեր կհանձնեն թեստերը, կստանան կրծքանշաններ: