Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կմասնակցի այսօր Միսնկում սկսվող Նորմանդյան քառյակի բանակցություններին: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցով մեկնում է Մինսկ, ուր մասնակցելու է «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններին:
Հիշեցնենք, որ Մինսկ մեկնելու մասին հայտնել են նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները: