տուն Լուրեր Պուտինը ներկա կլինի՞ Ապրիլի 24-ին Հայաստանում

Պուտինը ներկա կլինի՞ Ապրիլի 24-ին Հայաստանում

82
0

big_4c7784d214ac5ea02ad40953ee9b8f40

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայտնի նիստը, որի արդյունքում ընդունվեց Ցեղասպանության հետ կապված հռչակագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Հռչակագիրն ուներ 4 մեսիջներ, ուղղված հայկական իշխանությունների կողմից միջազգային հանրությանը: Առաջին մեսիջը հիշատակն է հայ զոհերի մասին՝ Ցեղասպանությունից թե´ առաջ, թե´ հետո: Երկրորդ մեսիջը՝ հայերի երախտագիտությունն է այն բոլոր երկրներին, որոնք ընդունել են Ցեղասպանությունը: Երրորդ մեսիջն ուղղված է միջազգային պայքարին՝ ցեղասպանության վերացման և չկրկնվելու դեմ: Վերածնունդ. սա է 4-րդ մեսիջը: Հայ ազգը կրկին վերածնվել է իր հանդեպ կատարած դաժան ցեղասպանությունից հետո»:

«Թուրքիայից կարելի է սպասել ամեն ինչ»,- հայտնեց քաղաքագետը: «Թուրքիայի նպատակն է ամեն ինչ անել, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվի Ցեղասպանության  100-րդ տարելիցին Հայաստանում լինելուց, կամ Հայաստանին հետևելուց: Միջազգային հանրությունը Ցեղասպանությունը ճանաչում է ֆորմալ ձևով, սակայն, քաղաքականապես չի կարող ընդունել: Սա վերաբերում է նաև ԱՄՆ-ին: Կոնգրեսը ընդունում է Ցեղասպանությունը, սակայն, քաղաքականապես չի կարողացել ընդունել: Թե ինչ կլինի այս տարի, չեմ կարող ասել»:

Պուտինը կարող է ներկա չգտնվել Հայաստանում Ապրիլի 24-ին, հայտնեց Ալեքսանդր Մարգարովը: «Մոսկվայում ևս տեղի է ունենալու միջոցառում, կապված Ցեղասպանության հետ, որին մասնակցելու են ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանում արդեն, թե որ բարձր պաշտոնյան է ներկա լինելու Ապրիլի 24-ին՝ դժվարանում եմ ասել»: