տուն Լուրեր Պուտինը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ռուսական հզորության սպառնալիք է համարում. Օբամա

Պուտինը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ռուսական հզորության սպառնալիք է համարում. Օբամա

99
0

1420157993

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը համարում է «ռուսական հզորության սպառնալիք», Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Պարոն Պուտինն ընդհանրապես ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Անդրատլանտյան համագործակությունը համարում է ռուսական հզորությանը սպառնալիք»,- ասել է Օբաման` շեշտելով, որ Ռուսաստանի նախագահը սխալվում է այդ հարցում:

«Ես ասել եմ նրան, որ իրականում ճիշտ բաղադրատոմսն է ուժեղ միասնական Եվրոպան, որը համագործակցում է ուժեղ, այլ երկրների հետ կապերի մեջ շահագրգռված Ռուսաստանի հետ: Սակայն դեռ չի հաջողվել նրան համոզել»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե Եվրոպայի գլխավոր խնդիրն այն է, որ իր սեփական ինքնիշխանության մի մասը զիջել է ԱՄՆ-ին և հրաժարվել է ինքնուրույն արտաքին քաղաքականությունից: