Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինը այս շաբաթվա վերջին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է TASS գործակալությունը:
«Այս շաբաթ նախագահը կայցելի Իտալիա, իսկ շաբաթվա երկրորդ կեսին, վերջին մոտ` Ադրբեջան», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մարտի վերջին Պեսկովը հայտարարել էր, որ չի բացառում Պուտինի այցելությունն Ադրբեջան հունիս ամսին, երբ կայանալու են Եվրոպական առաջին խաղերը: