7-րդ գումարման Պետդումայի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ անորոշության պայմաններում վստահում են «Միասնական Ռուսաստանին» և ՌԴ կառավարությանը: Այս մասին նախարարների կաբինետի հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս բարդությունների, բազմաթիվ անորոշությունների, ռիսկերի պայմաններում մարդիկ, անկասկած, ընտրում են, այսպես կոչված, կայունությունը և վստահում են առաջատար քաղաքական ուժին, վստահում են կառավարությանը, որը խորհրդարանում հենվում է «Միասնական Ռուսաստան» կուսակցության վրա, վստահում են այն բանին, որ մենք բոլորս կգործենք պրոֆեսիոնալ և ի շահ երկրի քաղաքացիների»,- ասել է Պուտինը` մեկնաբանելով ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Araratnews.am-ը հաղորդել է, որ «Միասնական Ռուսաստանը» առաջատարն է 7-րդ Պետդումայի ընտրություններում` հանրագումարային արձանագրությունների տվյալների ամփոփումից հետո ստանալով ձայների 54,16 տոկոսը: