Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հայտնվել է հանրային վայրերում մարտի 6-ից։ Մարտի 8-ին հեռուստատեսությամբ ցուցադրվել էին կադրեր, ուր նա շփվում է շնորհալի երեխաների մայրերի հետ, սակայն լրագրողները պարզել են, որ այդ նկարահանումն իրականացվել է տոնից 3 օր առաջ։
Վերջին անգամ Պուտինը լրագրողների առաջ հայտնվել է մարտի 5-ին, երբ ընդունել էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին։
Կրեմլի կայքի համաձայն՝ Պուտինն նախորդ օրերին անցկացրել է բազմաթիվ հանդիպումներ։ ՌԴ նախագահի հիվանդությունների և «անհետացման» շուրջ լուրերը սկսել են տարածվել այն բանից հետո, երբ երեկ հետաձգվել էր Աստանայում կայանալիք Նազարբաև-Լուկաշենկո-Պուտին հանդիպումը։ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ հետաձգումը կապված է Պուտինի հիվանդության հետ։