Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին նրա ծննդյան օրը նվիրել է «Արտադրամասում» նկարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվս մեկ հարց, որը արդեն մեր այսօրվա խորհրդակցության շրջանակից դուրս է՝ երեկ Դմիտրի Անատոլիի ծննդյան օրն էր: Ես երեկ նրան շնորհավորեցի հեռախոսով, բայց այսօր կցանկանայի անձամբ շնորհավորել նրան ու բոլորիս կողմից նրան նվիրել այս հուշանվերը»,- ասել է Պուտինը:
Նախագահը շեշտել է, որ նկարը համապատասխանում է նրան, ինչով «Դմիտրի Անատոլիին զբաղվում է հիմա»
Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը շնորհավորել է Մեդվեդեւին, բայց չէր ճշգրտել, թե ինչպես: