տուն Քաղաքական Միջազգային Պուտինը կրկին միջուկային զենքով սպառնացել է ԱՄՆ-ին

Պուտինը կրկին միջուկային զենքով սպառնացել է ԱՄՆ-ին

156
0

XU*7503168

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կհիշի, թե ինչ բացասական հետևանքներ են լինում միջուկային տերությունների հակասությունների ժամանակ։ Այս մասին նա ասել է Սերբիա մեկնելուց առաջ սերբական «Պոլիտիկա» թերթին։

«Սա առաջին դեպքը չէ, երբ անկում է տեղի ունենում մեր պետությունների միջև։ Հուսով եենք, որ գործընկերները գիտակցում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու անհեռանկարությունը, կհիշեն, թե ինչ հետևանքներ են լինում միջուկային տերությունների հակասությունները ռազմավարական կայունության ժամանակ», — ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական գործողությունների՝ իրավահավասարության և շահերի փոխադարձ ճանաչման պայմաններում։