Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի իր գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինը ելույթ կունենա նաև հոկտեմբերի 9-13-ը Ստամբուլում անցկացվող համաշխարհային էներգետիկայի համաժողովում: