Այս տարվա հունիսի 20-ի ուղիղ եթերի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Տյումենի մարզի Կասկարա գյուղում ջրմուղի շինարարությունը, հայտարարել էր. «… պետք է օգտվել ջուրը մաքրելու ժամանանակից մեթոդներից: Մեզանում խոշոր ձեռնարկությունները, այդ թվում նաև՝ որոնք աշխատում են պաշտպանական արդյունաբերության համալիրի ոլորտում, մեր առաջատար ձեռնարկություններից մեկը՝ Մոսկվայի ջերմատեխնիկայի ինստիտուտը, հիանալի հայտնագործություն է արել՝ ջուրը մաքրելու գյուտ, ընդ որում՝ արդյունավետ աշխատող: Դրանք ոչ մի կերպ չեն կարողանում տարածաշրջաններ հասնել»:
Հիմնական սկզբունքը, որի վրա հիմնված է հայտնագործությունը, օզոն պարունակող գազերով ջուրը մաքրելն է կամ հարստացնելը:
Ինչպես նշված է արտոնագրում, «օզոնի առավելությունը ջրի մշակման համար կիրառվող մյուս օքսիդիչների համեմատությամբ պայմանավորված է նախևառաջ նրա բարձր օքսիդացնող հատկություններով և տարբեր անօրգանական և օրգանական միացություններ, ինչպես նաև ախտածին, այդ թվում՝ մյուս օքսիդիչների, օրինակ՝ քլորի, նկատմամբ կայուն միկրոօրգանիզմներ արդյունավետորեն քայքայելու կարողությամբ»:
Օզոն արտադրելու հնարավորությունը բուն մաքրման կայանում բացառում է այն բերելու և պահելու անհրաժեշտությունը: Բացի այդ, օզոնավարման ընթացքում վերանում են տհաճ համն ու հոտը, բարձրանում է թափանցիկությունը և աճում լուծվող թթվածնի պարունակությունը: Մնացորդային օզոնի տարրալուծումն արագ է ընթանում՝ արտադրելով թթվածին, առանց թունավոր միացությունների առաջացման»:
Փաստորեն, սա ժամանակակից, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիա է, որի օգնությամբ հնարավոր է լուծել խմելու և ջրմուղի ջրի խնդիրը այն վայրերում, որտեղ կա բնական աղբյուրների ու բնական ջրամբարների մաքրության խնդիր: