Գնացինք` ասաց Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը` նստելով «ԿամԱԶ» մեքենային ղեկին և Կերչի նեղուցի վրայով կառուցված Ղրիմի կամրջով անցնելով դեպի Կերչ:
Դրանից հետո պետության ղեկավարը բեմ բարձրացավ և շնորհավորեց աշխատողներին:
«Դեռ ցարի ժամանակներից մարդիկ երազում էին այն մասին, որ կառուցեին այս կամուրջը»,- ասաց Պուտինը:
Ղրիմի կամրջով «ԿամԱԶ»-ով անցնելիս պետության ղեկավարի կողքին նստել էր շինարարության ղեկավար Ալեքսանդր Օստրովսկին:
Նշենք, որ Կերչի նեղուցի վրայով կառուցված կամրջի երկարությունը 19 կմ է, այն Ռուսաստանի ամենաերկար կամուրջն է: Կամրջի շինարարության արժեքը 227,92 մլրդ ռուբլի է: Մայրուղին սկսվում է Թամանյան թերակղզուց, անցնում Տուզլա կամրջով, հատում Կերչի նեղուցը և դուրս գալիս Ղրիմի ափ:
Կամրջի շինարարությունը ուշադրության կենտրոնում էր 2014-ի մարտից, երբ Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանին: Այս ամբողջ ժամանակ Ղրիմը մայրցամաքային Ռուսաստանի հետ կապող տրանսպորտային զարկերակը Կերչի նեղուցով լաստանավային անցումն էր:
Արդեն մայիսի 16-ից` առավոտյան 05.30-ից, այն բաց կլինի բոլոր երթևեկողների համար: