Կրեմլում բացատրել են, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող հանդիպել բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հետ, ով մայիսի 30-ին Մոսկվայում համերգ է տալու: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ պատճառը աշխատանքային ժամանակացույցն է, հայտնում է ТАСС-ը:
«Մենք նրա հետ նամակագրություն ենք ունեցել մի քանի շաբաթ առաջ: Իսկապես, եղել է պայմանավորվածություն, որ եթե ժամանակացույցը թույլ տա, ապա հանդիպում կլինի. նախագահ Պուտինը այդպիսի պատրաստակամություն է հայտնել: Ցավոք, այս անգամ ժամանակացույցը թույլ չի տալիս»,- ասել է Պեսկովը: