տուն Քաղաքական Միջազգային Պուտինը հրաման է ստորագրել պահեստի զինվորականներին զորահավաքների կանչելու վերաբերյալ

Պուտինը հրաման է ստորագրել պահեստի զինվորականներին զորահավաքների կանչելու վերաբերյալ

90
0

877140-247358fc-6b94-11e4-ae84-798920b22a79

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2015 թվականի հավաքներին պահեստի զինվորներին 2 ամսով զորակոչելու համար: Այսօր նրա հրամանը հրապարակվել է պաշտոնական մամուլում:

«2015 թվականին զորակոչել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք գտնվում են պահեստում, մասնակցելու մինչև երկու ամիս զորավարժությունների Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ներքին զորքերում, պետական պաշտպանության օրգաններում, անվտանգության դաշնային ծառայությունում», — ասվում է փաստաթղթում:

2014 թվականին զորահավաքներն անցկացվել են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Որոշ տեղեկությունների համաձայն` զորահավաքներին մասնակցած ՌԴ որոշ քաղաքացիներ այնուհետև տեղափոխվում են Դոնբաս` կռվելու Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայմանագրային հիմքով: