տուն Քաղաքական Միջազգային Պուտինը, հնարավոր է, չմասնակցի Աստանայում կայանալիք հանդիպմանը

Պուտինը, հնարավոր է, չմասնակցի Աստանայում կայանալիք հանդիպմանը

128
0

78476_src

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «նորմանդյան քառյակի» ձևաչափով՝ հունվարի 15-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը կմասնակցի միայն այն դեպքում, եթե փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքների արդյունքները Մոսկվային բավարարեն: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Եթե հունվարի 15-ի հանդիպման նախապատրաստական աշխատանքները հասնեն անհրաժեշտ մակարդակին, մենք նախագահ Պուտինի մասնակցության վերաբերյալ հայտարարություն կանենք», — նշել է Պեսկովը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը կարող է նաև ընդհանրապես չկայանալ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Պուտինի հետ հեռախոսազրույցում գործնականում հայտարարել է, որ նման հանդիպման անցկացումն այս պահին վաղաժամ է, քանի դեռ «Ռուսաստանը չի օգտագործում իր ողջ ազդեցությունն անջատողականների վրա»:

Նույն օրը Ուկրաինայի ղեկավար Պետրո Պորոշենկոյի հետ զրույցում Մերկելը նշել է, որ հանդիպման անցկացման համար հակամարտող կողմերի միջև Դոնբասում պետք է բացազատում իրականացվի: