Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է ուկրաինական ճգնաժամի քննարկումը։ Ներուկրաինական հակամարտության կարգավորման միջազգային ջանքերի համատեքստում նշվել է Դոնբասում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկվել է նաև, բոլոր պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, Մինսկի խաղաղ գործընթացի շարունակումը և այլն։
Տեղեկացնենք, որ Պուտինի նախաձեռնած այս բանակցութոյւնները տեղի են ունենում Ռուսաստանի տնտեսության լրջագույն ճգնաժամի ֆոնին։