ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում կրոնական միավորումների համախմբման և նրանց փոխգործակցության կարևորությունը պետական և հասարակական ինստիտուտների հետ:
«Ընդգծեմ` բոլոր համաշխարհային կրոնները հիմնված են հիմնարար մարդասիրական արժեքների վրա, որոնք ունեն անանց համամարդկային նշանակություն: Նրանց հոգևորականներն ամեն օր հավատացյալներին հորդորում են գթասրտության, արդարության, հանդուրժողականության, բարու և միմյանց նկատմամբ հարգանքի բարձր իդեալներով աճող սերնդի դաստիարակության: Ահա թե ինչու ահաբեկչության դեմ պայքարում կրոնական միավորումների ջանքերի համախմբումը, պետական և հասարակական ինստիտուտների հետ նրանց փոխգործակցությունը մոլորակի վրա խաղաղության և համերաշխության ապահովման պարտադիր պայմանն է»,- հայտարարել Վ.Պուտինը «Կրոնն ընդդեմ ահաբեկչության» գիտագործնական համաժողովի մասնակիցներին ուղղված իր դիմումում: