ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել BuzzFeed-ին՝ հայտնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը նման է ԽՍՀՄ ժամանակների ագրեսիվ քաղաքականությանը։
«Պուտինը մնացել է խորհրդային անցյալում։ Այդպես է նա դաստիարակվել։ Նա ղեկավարել է ԿԳԲ-ն։ Այսպես նա ստացավ իր փորձը։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նա խնդիրներին նայում է Սառը պատերազմի տեսանկյունից, և որպես հետևանք, նա մի քանի անգամ բաց է թողել Ռուսաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, հարևանների հետ հարաբերությունները ամրապնդելու համար, որպեսզի հեռանա ԽՍՀՄ նախկին ագրեսիվ ոճից», — ասել է նա։