տուն Քաղաքական Միջազգային Պուտինը France-Presse-ի վարկածով 2014թ.-ի տարվա մարդն է

Պուտինը France-Presse-ի վարկածով 2014թ.-ի տարվա մարդն է

86
0

1016318478
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է ավարտվող տարվա ամենակարևոր և ազդեցիկ անձանց ցանկը, որը կազմել է France-Presse-ը:

«Ուկրաինական ճգնաժամի և Ղրիմի միացման պատճառով վերջին քառորդ դարի ընթացքում արևելքն ու արևմուտքը վատթարագույն ճգնաժամն են ապրում՝ Բեռլինի պատի անկումից ի վեր: 62 տարեկան հասակում նախագահ Պուտինը այս հակամարտության կենտրոնական խաղացողն է», — գրում է գործակալությունը:

Տարվա մարդկանց ցանկում Պուտինին հաջորդում է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, իսկ լավագույն եռյակը եզրափակում են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման անդամների կողմից առևանգված աշակերտուհիները:

Հավելենք, որ նախորդ տարվա մարդ էր ճանաչվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը: