տուն Լուրեր Պուտինը և Զելենսկին համաձայնության են եկել «նորմանդական քառյակի» ձևաչափով հնարավոր հանդիպման շուրջ

Պուտինը և Զելենսկին համաձայնության են եկել «նորմանդական քառյակի» ձևաչափով հնարավոր հանդիպման շուրջ

110
0

Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդական քառյակի» ձևաչափով երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին, աշխատանքային խմբերը փաստաթղթեր են պատրաստում ամենաբարձր մակարդակով ստորագրման համար:

Հիշեցնենք, որ այսօր Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
«Կողմերը պայմանավորվել են «նորմանդական քառյակի» ձևաչափով երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին: Աշխատանքային խմբերը դեռ պատրաստում են փաստաթղթեր` ամենաբարձր մակարդակով ստորագրելու համար», -ասված է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: