ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի սահմաններից դուրս զինված ուժերն օգտագործելու մասին օրինագիծ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի սահմանադրության 102-րդ հոդվածի «դ» կետի 1-ին ենթակետի համաձայն, ՌԴ Դաշնային խորհրդի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս միջազգային իրավունքի և համընդհանուր նորմերի հիման վրա օգտագործելու համար Դաշնային Խորհրդի համաձայնությունը ստանալու մասին օրինագիծը», — հաղորդում է մամուլի ծառայությունը:
Վերջին տեղեկությունների համաձայն` Ռուսաստանը մեծ քանակությամբ զորք է կուտակել Սիրիայում և ակտիվ մասնակցություն է ունենալու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններին: